ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • ՌԴ-ն ուզում է վերադառնալ ձմեռային ժամանակի. կհետևե՞նք մենք ռուսներին

    ՌԴ-ն ուզում է վերադառնալ ձմեռային ժամանակի. կհետևե՞նք մենք ռուսներին

    14.01.2014| 22:38
    ՌԴ Պետդումայի պատգամավորները նախապատրաստել են օրինագիծ, համաձայն որի՝ Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում ժամացույցի սլաքը մեկընդմիշտ մեկ ժամ առաջ կտրվի՝ այդպիսով ամառային ժամանակից անցում կատարելով ձմեռային ժամանակի։ Եթե օրինագիծը հավանության արժանանա, ապա մյուս ձմռանը Մոսկվան Կենտրոնական Եվրոպայի երկրներից հետ կլինի 2 ժամով և ոչ թե 3, ինչպես այժմ։
  • Սիրիայի բնակչությունը սովամահության եզրին է

    Սիրիայի բնակչությունը սովամահության եզրին է

    14.01.2014| 17:44
    ՄԱԿ-ի հումանիտար օգնության հարցերով պատասխանատու Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայի մի շարք շրջաններում, այդ թվում Դամասկոսում, մարդիկ սննդի պակասի պատճառով սովի են մատնված: Վիրավորները, հիվանդներն ու ծերերը չեն կարողանում հեռանալ ռազմական գոտուց, իսկ մարդասիրական օգնություն հնարավոր չէ ցուցաբերել, քանի որ չեն դադարում բախումները: Ստիպված վերջիններս մնում են վտանգավոր գոտում` կամ զոհվում, կամ սովի մատնվում: Այս առթիվ Վ. Ամոսն իր մտահոգությունն է հայտնել` նշելով, որ երկար ամիսներ երկրի քաղաքացիների կենսապայմանները, ովքեր հայտնվել են կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումների միջև, գնալով վատթարանում է:
  • Դեպորտ դեպորտի հետևից, ինչը սպառնում է ՀՀ սոցիալական վիճակին

    Դեպորտ դեպորտի հետևից, ինչը սպառնում է ՀՀ սոցիալական վիճակին

    14.01.2014| 13:04
    Վերջին շրջանում շատացել է ՌԴ կողմից արտաքսված, այսպես կոչված, դեպորտ արված հայերի թիվը։ ՌԴ պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանն արգելել է կես միլիոն օտարերկրյա քաղաքացիների մուտքն իր տարածք` ռուսաստանյան օրենսդրությունը խախտելու համար։ Վերջիններիս մուտքի իրավունքն արգելվել է 3-10 տարի ժամկետներով: Ընդ որում, շատերը փորձում են անձնագրերը փոխելով վերադառնալ Ռուսաստան, սակայն սահմանին «բռնվում» են մատնահետքերով։
  • Սպանություն կինոթատրոնում

    Սպանություն կինոթատրոնում

    14.01.2014| 12:56
    ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի կինոթատրոններից մեկում կրակոցներ են հնչել: Ֆլորիդա նահանգի ոստիկանության հաղորդած նախնական տվյալների համաձայն` վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:
  • Կոֆեինը նվազեցնում է մոռացկոտությունը ավելի քան 24 ժամ

    Կոֆեինը նվազեցնում է մոռացկոտությունը ավելի քան 24 ժամ

    14.01.2014| 12:36
    Կոֆեինը նկատելիորեն լավացնում է մարդու հիշողությունը, դարձնում է այն ավելի քիչ մոռացկոտ և ամրապնդում երկարաժամկետ հիշողություն օրվա ընթացքում: Թե ինչ հետևանքներ է թողնում մեկ կամ մի քանի գավաթ սուրճը, հրապարակված է Nature Neuroscience ամսագրում:
  • Տեսակցությունների արգելքը վերացված է

    Տեսակցությունների արգելքը վերացված է

    14.01.2014| 11:36
    irates.am-ին հայտնի դարձավ, որ վերացվել է Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների՝ հարազատներին տեսակցելու հնարավորության վրա դրված արգելքը: Այս մասին մեզ տեղեկացրեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
  • «Պետք է համախմբվել մեկ օր»

    «Պետք է համախմբվել մեկ օր»

    13.01.2014| 16:40
    Անցյալ տարի իշխանությունների դեմ պայքարում նախադեպը չունեցող ակտիվություն ցուցաբերեցին ազատամարտիկները, որոնք ժամանակ առ ժամանակ հրավիրում էին հանրահավաքներ Ազատության հրապարակում: Հավանաբար, տեսնելով, որ դրանք արդյունավետ չեն, ինչ-որ պահից նրանք դադարեցրին հանրահավաքները:
  • Իսկ որտե՞ղ է Օլանդը

    Իսկ որտե՞ղ է Օլանդը

    13.01.2014| 16:23
    Ֆրանսիայի նախագահի տիկին Վալերի Տրիերվեյլերը ուրբաթ օրվանից հիվանդանոցում է: Նրա ներկայացուցիչը նաև նշել է, որ նախագահի կինը պետք է ամեն ինչի շուրջ մտածի և հետո միայն որոշի՝ ինչ անել ստեղծված իրավիճակում:
  • «Ձեր երեխաները գողանում են, մեր երեխաները՝ մահանում»

    «Ձեր երեխաները գողանում են, մեր երեխաները՝ մահանում»

    13.01.2014| 16:16
    Անկարայում բողոքի հերթական ակցիան է տեղի ունեցել ընդդեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության: Zaman-ը տեղեկացնում է, որ ցույցի վայրում ոստիկանության հետ թեթև լարվածություն և բախում է եղել: Հանրահավաքին աջակցել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ:
  • Երբ պաշտպանությունը վերածվում է շոուի

    Երբ պաշտպանությունը վերածվում է շոուի

    13.01.2014| 15:13
    Հունվարի 10-ին, ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի, նրա տասնչորս ընկերների և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կազմակերպված ակցիան ավելի ուշ սոցցանցերում դարձավ քննարկումների առարկա: Եղան մարդիկ, ովքեր հայտարարեցին, որ այսուհետև նման ակցիաների չեն մասնակցելու, որովհետև այն հերթական անգամ ծառայեցվում է ոչ թե բուն նպատակին, այլ՝ ինչ-որ մարդկանց ամբիցիաներին: